17855 դիտում
21:29 07-02-2024
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել «Իջևան» ԲԿ-ի բժիշկներն ու ՊԾ Տավուշի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Արթուր Գ․-ն իր վարած DAF մակնիշի կցորդիչով բեռնատարով Իջևան-Ծաղկավան M16 ավտոճանապարհի 9-րդ կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը «ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Բադալյանն ու Վարժետ Աղաբաբյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15565 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35816 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց