211652_close_icon

ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի

views-count745 դիտում article-date 23:55 08-07-2025
ՄԱԿ-ը հույս ունի, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի «պատշաճ ընթացակարգի շրջանակներում»:

Հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում»,- լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը՝ ի պատասխան հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ Առաքելական եկեղեցու վրա աճող ճնշումների մասին ՌԻԱ Նովոստիի հարցին:

Դյուժարիկը նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակում տեղյակ են, թե ինչ է կատարվում երկրում։

 

Նմանատիպ նյութեր