211652_close_icon

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են

views-count2275 դիտում article-date 11:03 06-07-2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են։

Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Mundo Internacional ամսագրին տված հարցազրույցում։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին՝ Ամիրբեկովը ընդգծել է, որ պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում երկարատև և անշրջելի խաղաղություն հաստատելու համար։ Միևնույն ժամանակ, նա նշել է համաձայնագրի ստորագրման խոչընդոտները՝ կրկնելով Ադրբեջանից բազմիցս հնչող անհեթեթ պահանջները։

 

Նմանատիպ նյութեր