211652_close_icon

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը (տեսանյութ)

views-count694 դիտում article-date 16:57 16-05-2025
Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:

Նմանատիպ նյութեր