211652_close_icon

Պուտինը գիտի, որ նոր պատժամիջոցներ կարող են լինել. Թրամփ

views-count589 դիտում article-date 15:14 05-07-2025
Դոնալդ Թրամփը մեկնաբանել է օրերս Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը:

«Մենք շատ ենք խոսել պատժամիջոցների մասին։ Պուտինին դրանք այդքան էլ դուր չեն գալիս: Գիտեք՝ նա կարողացել է հաղթահարել այդ սահմանափակումները։ Բայց նաև գիտի, որ նոր պատժամիջոցներ կարող են լինել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Թրամփը ևս մեկ անգամ շեշտել է՝ ցանկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը կարծիք էր հայտնել, որ Պուտինը չի ցանկանում դադարեցնել հակամարտությունը:

«Ես շատ ավելի խիստ եմ Ռուսաստանի հետ, քան ցանկացած այլ երկրի»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը բարդ է։ 

Նմանատիպ նյութեր