211652_close_icon

Հենրի Ավագյանը վերադարձել է «Փյունիկ»

views-count796 դիտում article-date 21:50 04-07-2025
«Փյունիկը» հայտնել է, որ թիմ է վերադարձել 29-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը։
Ավագյանը «Միկա» ակումբի սան է, հանդես է եկել «Միկա-2»-ում և «Միկայի» հիմնական կազմում։ 2016-ին նա տեղափոխվել է «Բանանց» (ներկայիս՝ «Ուրարտու»), որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան։

2018-ին համալրել է «Ալաշկերտը», որի կազմում դարձել է Սուպերգավաթակիր և գավաթակիր։

2020/21 մրցաշրջանում հանդես է եկել «Վան»-ում։ 2022 թվականի հունվարին միացել է «Նորավանքին», որտեղ դարձել է գավաթակիր։ Նույն տարվա երկրորդ կեսին կիսամրցաշրջան անցկացրել է ԲԿՄԱ-ում։

2022 թվականի դեկտեմբերին Ավագյանը միացել է «Փյունիկին»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն։

2024/25 եվրոգավաթային մրցաշրջանում մասնակցել է թիմի բոլոր 8 հանդիպումներին՝ 4-ը ավարտելով «չոր»։

Ընդհանուր առմամբ, Ավագյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 29 խաղ։ Նրա վերջին ակումբը «Արարատ-Արմենիան» էր, որտեղ խաղացել է 2025 թվականի հունվարից և այս տարվա ապրիլին դարձել է Սուպերգավաթակիր։

Ավագյանը հանդես է եկել Հայաստանի Մ-17, Մ-18, Մ-19, Մ-21 հավաքականներում։ Ազգային թիմում նորամուտը նշել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ազգերի լիգայի խաղում Լիխտենշտեյնի դեմ։

Նմանատիպ նյութեր