134540 դիտում
14:37 22-09-2023
Արտակարգ դեպք ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածերի պահման վայրում․ ավագ ենթասպան փրկել է ձերբակալվածի կյանքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրի աշխատակիցը, ով կոչում ոստիկանության ավագ ենթասպա է, ծառայության ընթացքում նկատել է, որ թիվ 1 խցում պահվող ձերբակալված անձը սավանի կտորով խցի պատուհանից կախվել է։
Ավագ ենթասպան, ճիշտ կողմնորոշվելով, բացում է խցի դուռը, մտնում ներս և կարողանում է փրկել ձերբակալվածին՝ կանխելով նրա ինքնասպանությունը։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա տղամարդ է։
Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ինքնությունը չենք հրապարակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։