211652_close_icon

Ավստրալական ավիաընկերությունը հայտնել է զանգվածային կիբերհարձակման մասին

views-count499 դիտում article-date 18:10 02-07-2025
Ավստրալական «Qantas» ավիաընկերությունը հայտնել է խոշոր կիբեռհարձակման մասին։ 

Հայտարարվել է, որ հաքերները ներթափանցել են մի համակարգ, որը պահպանում է վեց միլիոն հաճախորդների գաղտնի տվյալներ։ 
«2025 թվականի հունիսի 30-ին մենք կասկածելի գործունեություն ենք հայտնաբերել «Qantas»-ի զանգերի կենտրոնի կողմից օգտագործվող երրորդ կողմի հարթակում։ Մենք անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք և կասեցրեցինք միջադեպը», - ասվում է ավիափոխադրողի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ 

BBC-ի հաղորդմամբ՝ «Qantas»-ի տվյալներով՝ համակարգը պարունակում է անունների, էլեկտրոնային փոստի հասցեների, հեռախոսահամարների, ծննդյան ամսաթվերի և հավատարմության ծրագրի համարների վերաբերյալ տվյալներ։ Սակայն վճարման մանրամասները և փաստաթղթերի տեղեկությունները չեն գողացվել։ 

Ընկերությունը վստահեցրել է, որ միջադեպը չի ազդել «Qantas»-ի գործունեության կամ թռիչքների անվտանգության վրա։

Նմանատիպ նյութեր