Ավստրալական ավիաընկերությունը ռեկորդ է սահմանել՝ ամենաերկար թռիչքն իրականացնելով
Ավստրալական Qantas Airways ավիաընկերության օդանավը կատարել է Նյու Յորք-Սիդնեյ չվերթը, որը դարձել է աշխարհում ամենաերկար ուղիղ չվերթը; Այդ են վկայում FlightAware-ի տվյալները։
Նշվում է, որ չվերթը տևել է 19 ժամ և 16 րոպե։ Օդանավն անցել է 16.309 կմ և վայրէջք է կատարել 37 րոպե ուշացումով։ Օդանավում եղել է 50 մարդ՝ ուղևորներն ու անձնակազմի անդամները։
Չվերթն իրականացվել է գերերկար թռիչքի ազդեցությունը մարդկանց և օդանավի անձնակազմի վրա ստուգելու ծրագրի շրջանակներում։
Մինչ այդ, ամենաերկար թռիչքը եղել է Սինգապուր-Նյու Յորք չվերթը։ Օդանավն այն իրականացրել է 18 ժամ և 50 րոպեում։