Փոթիի նավահանգիստը ենթարկվել է մասշտաբային կիբերհարձակման
Վրաստանի Փոթիի նավահանգիստը մասշտաբային կիբերհարձակման զոհ է դարձել. Խաթարվել է Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտներից մեկի աշխատանքը, հաղորդում է Georgia Online-ը։
Նավահանգստում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել՝ խուսափելու համար բեռնափոխադրումների ու ապրանքաշրջանառության դադարից։
Փոթիի նավահանգստի սեփականատեր համարվող դանիական «Մաերսկի գրուփ» ընկերության վրա իրականացված հաքերային հարձակման պատճառով նույն պատկերն է ստեղծվել նաև այլ երկրներում, որտեղ «Մաերսկի»-ն ունի ընկերություններ: Խոսքը Petya անունը ստացած վիրուսի մասին է, որը համակարգի հասանելիությունը վերականգնելու դիմաց պահանջում է գումար փոխանցել։
Փորձագետները գտնում են, որ Վրաստանի համար իրական հաքերային սպառնալիքը գալիս է Ռուսաստանից։