Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների համար փոխհատուցում է պահանջում և պարզում ներգրավված անձանց ինքնությունը. ԱԳՆ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն աշխատում է Իսլամական Հանրապետության տարածքում Միացյալ Նահանգների և Իսրայելի վերջերս իրականացրած հարձակումներին ներգրավված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, միաժամանակ միջազգային ատյանների միջոցով փորձում է փոխհատուցում ստանալ վնասի համար։
Դրա մասին նա հայտարարել է Հայաստանի արտգործնախարար արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Արաղչին, խստորեն դատապարտելով Իրանի վրա Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակման գործողությունները, նշել է, որ Թեհրանը լրջորեն պաշտպանում է ագրեսիային մասնակցած անձանց ինքնությունը պարզելու իր իրավունքը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում զբաղվում է փոխհատուցման հարցերով»,- ասված է Իրանի արտգործնախարարության թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։