211652_close_icon

Նախկինում կատարված սպանությունների գործով ևս մեկ ադրբեջանցի է կալանավորվել Եկատերինբուրգում

views-count829 դիտում article-date 20:53 01-07-2025
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանի դատարանը մինչև հուլիսի 19-ը կալանավորել է նախկինում կատարված սպանությունների գործով ևս մեկ կասկածյալի՝ Ախլիման Գյանջիևին:

Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում ադրբեջանական էթնիկ խմբավորման գործունեության կասեցման մասին: Այն, ըստ քննիչների, առնչվում է 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանություններին:

Հունիսի 29-ին դատարանի որոշմամբ կալանավորվել էին Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովները, իսկ հուլիսի 1-ին՝ Բաքիր Սաֆարովը և Ախլիման Գյանջիևը։ Կալանավորվածներից երկուսը մահացել էին։
 

Նմանատիպ նյութեր