211652_close_icon

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

views-count514 դիտում article-date 19:06 01-07-2025
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։

Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների և այլն։

Նախնական հետաքննությունը հանձնարարվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությանը։ Բացի այդ, ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ։

Նմանատիպ նյութեր