211652_close_icon

Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում... Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին

views-count868 դիտում article-date 15:25 29-06-2025
Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին։

«Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է…լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։

Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում…

Հետ բերեք իմ երազի օրերը…»,- նշել է Պապյանը։

 

Նմանատիպ նյութեր