211652_close_icon
views-count4372 դիտում article-date 18:54 13-11-2020

Դադիվանքը հնարավոր է պահել՝ պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, կարելի է անել աներևակայելի շատ բաներ ու փրկել բազմաթիվ «դադիվանքեր», մնաց 2 օր․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ներկայացնելով այն ճանապարհները, որոնցով հնարավոր է պահել Քարվաճառի ու Մարտակերտի շրջանների սահմանին գտնվող Դադիվանքը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես առանց պատերազմը վերսկսելու փորձել մեղմել աղետի հետևանքները կամ խորհուրդ դավաճանների և դեբիլների իշխանությանը. Քանի որ իսկապես հաշված օրեր են մնացել, ապա փորձեմ լինել հնարավորինս պրակտիկ ու լակոնիկ։ Տալիս եմ փոքր օրինակ Դադիվանքի վրա, թե արդյոք հնարավո՞ր է պահել 9-րդ դարի մեր միջնադարյան հրաշքը։ Միանշանակ հայտարարում եմ՝ այո՛։ Հաշվի առնելով, որ Դադիվանքը գտնվում է Մարտակերտի և Քարվաճառի շրջանների սահմանին, ապա հնարավոր է. 1. Պայմանավորվել ռուս խաղաղապահների հետ և նրանց վերահսկողության դիտակետը դնել Դադիվանքից հետո՝ նրանց վերահսկողության գոտին ընդգրկելով նաև վանական համալիրը։ 2. Հիշել, որ դեռ ունենք արտգործնախարարություն և զրուցել Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։ Հիմնավորել վանական համալիր պատմական, մշակութային և հոգևոր նշանակությունը և Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ ձեռք բերած պահմանավորվածությունն ամրագրել ռուսաստանյան խաղաղապահների պարտականությունների մեջ։ 3. Հիշել, որ դեռ ունենք մշակույթի նախարարություն և պայմանավորվել ՄԱԿ-ի, Յունեսկօ-ի, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային կազմակերպությունների հետ, հիշեցնել, թե ինչ են արել ադրբեջանցիք Ջուղայի խաչքարերի հետ, և պայմանավորվել համատեղ կոչով՝ Դադիվանքը մտցնել միջազգային հոգացության դիտակետ։ 4. Հիշենք, որ դեռ ունենք պաշտպանություն նախարարություն, որի ղեկավարության հիմնական առաքելությունը պիտի լինի ոչ թե հեռուստահարցազրույցներով Նիկոլին պաշտպանելը, այլև մեր հայրենիքը։ ՊՆ-ն և ՊԲ-ն պետք է զորքը վերադարձնեն ու կանգնեցնեն ուղիղ Դադիվանքի մոտ՝ ստիպելով խաղաղապահներին այդտեղ կանգնել։ 5. Եվ ամենավերջում՝ դա հնարավոր է անել հենց հիմա նաև ներքին կարգով, ուղղակի պայմանավորվելով ռուսաստանյան խաղաղապահների հրամանատարի հետ և արդյունքում կանգնեցնելով բոլորին փաստի առաջ։ Սա որպես խորհուրդ ատելության վիժվածքների իշխանությանը և որպես փոքրիկ օրինակ տգետներին, թե ինչ կարելի է անել նույնիսկ հիմա։ Իսկ կարելի է անել աներևակայելի շատ բաներ։ Ու կարելի է փրկել բազմաթիվ «դադիվանքներ»։ Դրա համար մնաց 2 օր։ Հ.Գ. Հույս ունեմ, որ գոնե Դադիվանք կկարողանաք պահել»։

Նմանատիպ նյութեր