211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո

views-count1867 դիտում article-date 12:54 23-06-2025
Հունիսի 23-ին նավթի գները բարձրացել են մինչև հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակը. դա տեղիէ  ունեցել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո, երբ մտահոգություններ են առաջացել վառելիքի մատակարարման հետ կապված, հաղորդում է Reuters-ը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.52 դոլարով կամ 1.97 տոկոսով՝ հասնելով 78.53 դոլարի մեկ բարելի համար: ԱՄՆ West Texas Intermediate տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.51 դոլարով կամ 2.04 տոկոսով՝ հասնելով 75.35 դոլարի:

Գների աճը տեղի է ունեցել վ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ոչնչացրել է» Իրանի խոշոր միջուկային օբյեկտները: Թեհրանը ՕՊԵԿ-ի երրորդ խոշորագույն նավթ արտադրողն է:

Նմանատիպ նյութեր