211652_close_icon

Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է դրանք. Հռոմի պապը՝ Իրանում ստեղծված իրավիճակի մասին

views-count658 դիտում article-date 20:11 22-06-2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը անդրադարձել է Մերձավոր Արևելքում հակամարտությանը և Իրանում ստեղծված իրավիճակին. ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել։

«Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է դրանք և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ, որոնց ապաքինման համար տարիներ և սերունդներ են պահանջվում», - ասել է նա կիրակնօրյա պատարագի ժամանակ։

Նմանատիպ նյութեր