211652_close_icon

ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են. Փիթ Հեգսեթ

views-count751 դիտում article-date 16:35 22-06-2025
ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են։

Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Վաշինգտոնը հարվածներ չի հասցրել զինվորականներին ու քաղաքացիական անձանց»,- նշել է Պենտագոնի ղեկավարը։

Նա հստակեցրել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներ և հակատանկային ռումբեր:

Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում, բայց պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր շահերն ու դաշնակիցներին տարածաշրջանում:

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարվածների դեպքում Իրանը կստանա պատասխան։

 

Նմանատիպ նյութեր