211652_close_icon

Ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օկուպացված քաղաքներից մեկի հայկական եկեղեցում տեղի է ունեցել թավջութակի մենահամերգ

views-count700 դիտում article-date 19:38 20-06-2025
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության Ֆամագուստա քաղաքի հայկական եկեղեցում տեղի է ունեցել թավջութակի մենահամերգ։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Հայկական եկեղեցում Թուրքիայի նախագահականի սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Նշվում է, որ շարունակական են բնույթ են կրելու նման համերգները։ Դրանց նպատակն է վերակենդանացնել և կյանքի կոչել հին ստեղծագործությունների միստիկ միջավայրերը՝ դրանք միավորելով արվեստագետների ստեղծագործականության և արվեստասերների ներկայության հետ։

Ընդգծվել է նաև, որ շարունակվելու են արվեստը պատմական վայրերի հետ միավորելու աշխատանքները։
 

Նմանատիպ նյութեր