Ավերակների մեջ արվեստ… ․ թուրք գրողը կիսվել է Շուշիի եկեղեցում թավջութակի կատարման տեսանյութով
Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը Twitter-ի իր էջում կիսվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց
եկեղեցում թավջութակի կատարման տեսանյութով։
«Խաղաղությանը հավատացող և խաղաղությունը պաշտպանելուց չհրաժարվողների համար եմ կիսվել։ Ավերակների մեջ արվեստ…։ Շնորհակալություն Կարո Փայլանին սա տեղադրելու համար», – գրել է Էլիֆ Շաֆաքը տեսանյութին կից։
Հիշեցնենք, որ տեսանյութում բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանն է նվագում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Barışa inanan ve barışı savunmaktan vazgeçmeyen herkes için bu paylaşım... yıkıntılar arasında sanat, teşekkürler @GaroPaylan paylaştığınız için pic.twitter.com/xug2otGHMG
— Elif Shafak (@Elif_Safak) October 13, 2020