211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ ոռոգման ջրի խողովակը ընկել և մասամբ հայտնվել է երթևեկելի գոտում․ օպերատիվ են գործել պարեկները և ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count24020 դիտում article-date 21:46 19-06-2025
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 42 կմ հատվածով ոռոգման ջրի խողովակը դեռևս անհայտ հանգամանքներում ընկել է հենասյան վրայից և մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Մելքոնյանը և Գոռ Պողոսյանը։

Ահազանգով ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները, ովքեր վերամբարձ կռունկի օգնությամբ խողովակը հեռացրել են։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր