211652_close_icon

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

views-count487 դիտում article-date 19:16 16-06-2025
Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հիմնական ուշադրությունը նվիրվել է Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրադրության վրա։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

«Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի խախտմամբ: Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել իրանաիսրայելական հակամարտության շարունակվող էսկալացման առնչությամբ, որն արդեն հանգեցրել է մեծ թվով զոհերի և հղի է ամբողջ տարածաշրջանի համար լուրջ երկարաժամկետ հետևանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ երկու ղեկավարները հանդես են եկել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և վիճելի հարցերի,այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման օգտին։

Բացի այդ, կողմերը քննարկել են Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններն՝ ուղղված կողմերի միջև հակամարտության կարգավորմանը։

«Ուկրաինական խնդրի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին ռուս-ուկրաինական ուղղակի բանակցությունների կազմակերպմանը նպաստելու համար։ Նշվել է, որ Ռուսաստանը խստորեն կատարում է երկրորդ փուլի արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ զոհված զինծառայողների մարմինների փոխանցման և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր