211652_close_icon
views-count2809 դիտում article-date 12:19 16-06-2025

Երևանի քաղաքապետարանը կնքել է 45 տրոլեյբուս ձեռք բերելու պայմանագիր, որի ժամկետը լրանում է հոկտեմբերին

Գնման գործընթացի շրջանակներում կնքված պայմանագրի արդյունքում Երևան համայնքի համար ձեռք են բերվել թվով 45 տրոլեյբուսները։

Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։

Նա ասաց, թե հաշվի առնելով, որ ֆինանսական միջոցները դեռևս նախատեսված չեն, խնդրեց ժամկետը որոշակի ժամանակահատվածով երկարաձգել։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ է լրանում պայմանագրի ժամկետը։
Պապիկյանը պատասխանեց՝ հոկտեմբերին։

«Ժամանակ ունենք, պարոն Հովհաննիսյան, մեր հաջորդ առաջնահերթությւոններն այս տրոլեյբուսներն են»,-ասաց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր