Քասախում կարմիրբերետավորը հարվածեց ակցիան լուսաբանող լրագրողին
Քասախում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ հրմշտոց սկսվեց. կարմիրբերետավորներից մեկը հունից դուրս էր եկել եւ ոստիկանին անվայել պահվածքով գոռգոռում էր բնակիչների վրա։ Նա նաեւ հարվածեց 24news.am–ի լրագրող Մերի Մանուկյանին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկում։
Երբ լրագրողը դրա մասին հայտնեց տեղում աշխատանք իրականացնող ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանին, վերջինս ասաց, որ չի տեսել և որ ծառայողական քննություն կանցկացվի:
Քասախցիները պահանջում են վերականգնել 59 համարի երթուղու ավտոբուսը։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկիզբ են առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ վերջերս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։
Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։