211652_close_icon

ՀՀ-ն չի մասնակցել ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը

views-count316 դիտում article-date 12:59 15-06-2025
Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը: Ղազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիների խափանման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման ուժեղացման և հանցավոր խմբերին հակազդելու միջոցները:

Բացի Ղազախստանից, մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր