211652_close_icon

Իրանը երբեք նման զանգվածային գրոհի չէր ենթարկվել, պատասխան վրիժառության գործողություն կհետևի. իրանագետ

views-count2509 դիտում article-date 21:52 13-06-2025
 
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Տեղեկատվության և ապաըողեկատվության հսկայական հոսքում դեռևս անհնար է տարորոշել, թե իրականում ինչ քանակի և արդյունավետության հարվածներ է հասցրել իսրայելական օդուժն Իրանին։

Մի բան սակայն ակնհայտ է՝ Իրան-Իրաք պատերազմից ի վեր այս երկիրը երբեք նման զանգվածային գրոհի չի ենթարկվել։

Պարզ է նաև, որ իրանական պատասխան վրիժառության գործողությունը ևս լինելու է աննախադեպ ուժգնության, ինչի մասին, ի դեպ, սեփական քաղաքացիներին զգուշացրել է Իսրայելի վարչապետը՝ կոչ անելով չտրվել էյֆորիկ տրամադրությունների և պատրաստվելու գին վճարելու»։
 

Նմանատիպ նյութեր