Թուրքիայում շուրջ 4 միլիոն երեխա է աշխատում
Դիարբեքիրի փաստաբանական պալատի երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնը, կապված հունիսի 12-ի՝ Երեխաների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրվա հետ, հանդես է եկել հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայում երեխաների աշխատանքի ծավալներին։
Հայտարարության մեջ նշվել է, որ ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության, գրանցված աշխատող երեխաների թիվը կազմում է 1 միլիոն 372 հազար, իսկ ոչ պաշտոնապես աշխատող երեխաների հետ միասին այդ թիվը հասնում է 3-4 միլիոնի։
Փաստաբանական պալատի վարչության անդամ Բերիվան Զերին նշել է, որ երեխաների աշխատանքը գնալով ավելի է տարածվում, իսկ պետությունը չի կատարում իր պարտականությունները։
Ըստ ՏՀԶԿ (OECD) տվյալների՝ Թուրքիայում 6.5 միլիոն երեխա ապրում է «ծայրահեղ աղքատության» մեջ․ յուրաքանչյուր հինգերորդ երեխան բավարար սնունդ չի ստանում, իսկ յուրաքանչյուր չորրորդը սոված գնում է դպրոց։
Բերիվան Զերին ընդգծել է, որ հատկապես Մասնագիտական կրթության կենտրոններում (MESEM) աշխատող երեխաները գտնվում են վտանգի տակ՝ հայտնելով, որ 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում MESEM-ի շրջանակում 9 աշակերտ է մահացել աշխատանքային պատահարների արդյունքում, իսկ 2025 թվականի առաջին 106 օրում՝ ընդհանուր առմամբ 19 երեխա։
Նա նաև նշել է, որ երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։
Աղբյուր` Ermenihaber.am