211652_close_icon

Երևանում դիմակավորված քրեական ոստիկանները իրականցրել են հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count51696 դիտում article-date 16:10 10-06-2025
Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, որոնց մի մասը եղել է դիմակավորված, ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի մոտ վնասազերծել ու քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն անցնում են քրեական աղմկահարույց մի գործով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր