Որպես «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին ձայն տված ՀՀ քաղաքացի, խմբակցությանը հորդորում եմ չենթարկվել նիկոլատեսակ պոպուլիստների հոգեբանական լկտի հարձակումներին եւ մաս չկազմել օրենսդրական այս ավանտյուրային․ Ռուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքին
Հենց սկզբից այս իմպիչմենտ կոչված աճպարարությունն ես որակել եմ որպես օրենսդրական ավանտյուրա, ինչը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում։ Իսկ երբ բացվեցին նախաձեռնության իրական տիրոջ/տերերի դիմակները, ավելի հստակ արձանագրվեց, որ վաղուց նախաձեռնված սողացող այս նենգությունը թեւակոխել է իմպիչմենտային գամբիթ։
Նախաձեռնությունն ոչ թե հոգեխանգարված իշխանատենչից ազատվելու, այլ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին եւ, հատկապես, նրա առաջնորդին իմպիչմենտ հայտնելու նենգ նպատակ է հետապնդում։
Արտաքուստ պայքարելով ԱԺ հերթակական ընտրությունների դեմ, գամբիթիստները սրանով իսկ շարունակում են վաղուց բավականին ծրագրավորված եւ հետեւողականորեն պատրաստվել այդ ընտրություններին։
Նույնիսկ պատահականորեն քաղաքականության մեջ հայտնված չափավոր տգետի համար էլ ավելի քան 100%-ով պարզ է, որ այս մեռելածին գործընթացը ստեղծված պայմաններում չի կարող դրական ելք ունենալ։
Որպես «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքին ձայն տված ՀՀ քաղաքացի, խմբակցությանը հորդորում եմ չենթարկվել նիկոլատեսակ պոպուլիստների հոգեբանական լկտի հարձակումներին եւ մաս չկազմել օրենսդրական այս ավանտյուրային»։