211652_close_icon
views-count5848 դիտում article-date 20:56 09-06-2025

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն՝ դուրս գալով ԵԱ եզրափակիչ

Սկոպյեում անցկացվող մինչև հունահռոմեական ոճի ըմբիշների 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը գորգ դուրս եկած հայ 5 ըմբիշներից 3-ը հասել են կիսաեզրափակիչ։

48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը հաղթանակի է հասել ադրբեջանցի Գուրբան Մաջնունովի նկատմամբ ու գոտեմարտելու է եզրափակչում։

Կիսաեզրափակչում են նաև Վազգեն Մնացականյանը(52կգ) և Ջանես Նազարյանը(65կգ)։

 

Նմանատիպ նյութեր