211652_close_icon

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count20051 դիտում article-date 19:29 09-06-2025
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Արամյանն ու Շողիկ Կիրակոսյանը: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիակնության գլխավոր վարչութան Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասպանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Dodge»-ը մասամբ ճանապարհի երկրորդ շարքում կայանված է եղել, քանի որ ավտոմեքենան ունեցել է խնդիր, և վարորդը փորձել է այն կարգավորել, երբ «Priora»-ն դեպի Աշտարակ ընթանալիս բախվել է «Dodge»-ին: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր