211652_close_icon
views-count20575 դիտում article-date 19:24 22-06-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota-ն ու բեռնատար Газель-ը. վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, բախվել են 37-ամյա Կարեն Էլլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան և 36-ամյա Հայկ Մանուկյանի վարած Газель մակնիշի բեռնատարը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ը  դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Газель-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է նյութերը փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր