211652_close_icon

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

views-count553 դիտում article-date 20:33 09-06-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն ուղղված ջանքերը։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել 2025 թվականի հունիսի 24-25-ը Նիդերլանդների Հաագա քաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Նմանատիպ նյութեր