211652_close_icon

Էրդողանը Պակիստանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

views-count664 դիտում article-date 19:43 09-06-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի հետ։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա–Պակիստան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Էրդողանը նշել է, որ Թուրքիային և Պակիստանին միավորող պատմական բարեկամությունն ու ամուր համերաշխությունը նոր նախաձեռնություններով առավել են ամրապնդվում։
Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նաև շնորհավորել է Պակիստանի վարչապետին Քուրբան Բայրամի (զոհաբերության տոն) առթիվ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Նմանատիպ նյութեր