211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ավարտին նրանցից երկուսը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասին

views-count4858 դիտում article-date 14:24 08-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Այծեմնիկ ՈՒրարտու փողոցում անհայտ անձինք մեծ դանակներով եկել են, որ հարվածեն քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, նշված հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 30-ամյա Սամվել Վ․-ի, 55-ամյա Տիգրան Դ․-ի և 39-ամյա Արտավազդ Մ․-ի միջև, որի ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և Սամվել Վ․-ն ձեռքով հարվածել է Տիգրան Դ․-ի դեմքին, դիմել փախուստի, որից հետո վերջինը և Արտավազդ Մ․-ն մոտեցել են Սամվել Վ․-ի տան դարպասին, իրենց մոտ եղած դանակով հարվածել են դարպասին։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի ծառայողները նշված անձնաց հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր