211652_close_icon

Ճապոնիայում ստեղծվել է արհեստական արյուն, որը կարող է փոխներարկվել բոլորին

views-count502 դիտում article-date 09:53 04-06-2025
Ճապոնացի գիտնականները ստեղծել են արհեստական ​​արյուն, որը կարող է փոխներարկվել ցանկացած մարդու՝ անկախ արյան խմբից, և կարող է պահպանվել մինչև երկու տարի սենյակային ջերմաստիճանում, գրում է Tokyo Weekender-ը, փոխանցում է belta-ն։

Նշվում է, որ սինթետիկ արյունը կարող է լուծել դոնորական արյան պակասի խնդիրը, կրճատել փոխներարկումների նախապատրաստման համար անհրաժեշտ ժամանակը և բարձրացնել շտապ օգնության արդյունավետությունը։

Արհեստական արյունը պատրաստվում է հեմոգլոբինից, որը արդյունահանվում է ժամկետանց դոնորական արյունից:

«Այնուհետ նրան տեղադրում են պաշտպանիչ թաղանթում՝ կայուն, առանց վարակների արհեստական էրիթրոցիտներ ստեղծելու նպատակով։ Քանի որ այս արհեստական բջիջները չունեն արյան խումբ, կարիք չկա համատեղելիության թեստավորման»,-նշում է Tokyo Weekender-ը։
Առաջին փորձարկումները սկսվել են դեռևս 2022 թվականին ՝ առողջ կամավորների մասնակցությամբ։

Նախագիծը ղեկավարող պրոֆեսոր Հիրոմի Սակաին հայտնել է, որ թիմը մտադիր է արագացնել հետազոտությունները: Եթե նրանք հաստատեն նոր արհեստական արյան անվտանգությունն ու արդյունավետությունը, դրա գործնական կիրառումը կարող է սկսվել մինչև 2030 թվականը:

Նմանատիպ նյութեր