Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի՛ երեխաներ, թանկագի՛ն ծնողներ, հարգելի՛ բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը աշխարհի միլիոնավոր մանուկների օրն է և այդ մանուկներին խինդ ու ժպիտ պարգևողների, նրանց անամպ երկինքը պաշտպանողների տոնը: Մանուկների թոթովախոս ամեն մի բառը, նրանց վճիտ ու անմեղ հայացքը, նրանց անզուսպ քրքիջն ու հրճվանքը անհամեմատելի են աշխարհում գոյություն ունեցող ցանկացած բարոյական կամ նյութական արժեքների հետ:
Երեխաները յուրաքանչյուր հասարակության ապագան են, և մեր պարտականությունն է ստեղծել ապահով, հոգատար և սիրառատ միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է լիարժեք զարգանալ, սովորել, երազել և երջանիկ ապրել։
Տոնի խորհուրդը երեխաների իրավունքների պաշտպանությունն է, սակայն երեխայի իրավունքների պաշտպանությունը միայն օրենքներով չի սահմանվում, առավել առաջնային են բարոյական և էթիկական նորմերը, որոնցով առաջնորդվում է հասարակությունը, պետությունը, երբ հարցն առնչվում է անչափահասներին ու նրանց վերաբերող ցանկացած խնդրի:
Յուրաքանչյուր մեծահասակի նպատակը պետք է լինի երեխաներին տալ սեր, ջերմություն և հոգատարություն, ապահովել նրանց կրթության, առողջապահական ծառայություններ ստանալու, բարեկեցիկ ապրելու և ի վերջո՝ երջանիկ մանկություն ունենալու իրավունքը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ջանքեր գործադրել՝ ամրապնդելու երեխաների իրավունքների պաշտպանությունը բոլոր բնագավառներում: Մեր պետության առաջնահերթություններից է երեխաների բարեկեցության ապահովումը՝ իբրև առողջ հասարակության հիմք։
Երեխաները մեր ամենամեծ հարստությունն են և նրանք արժանի են խաղաղ ու լուսավոր մանկության։
Մաղթում եմ մեր փոքրիկներին առողջություն, ժպիտներ և անհոգ մանկություն, իսկ նրանց ծնողներին ուժ, համբերություն ու սեր՝ երեխաների կողքին լինելու և առաջնորդելու համար:
Շնորհավոր Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: