Տարվա 365 օրը ձեր տոնն է. ու թող տարվա յուրաքանչյուր օր մի քիչ հունիսի 1 լինի․ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը հունիսի 1-ի առթիվ․
Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Սիրելի՛ փոքրիկներ, ձեր ներկայությունը կյանքին բերում է սեր, երջանկություն, ուրախություն և իմաստ, իսկ ձեր պաշտպանությունն ու բարեկեցությունը մեր ամենօրյա պարտքն է։
Մաղթում եմ բոլոր երեխաներին խաղաղ, ապահով, հոգատար միջավայր՝ սիրով և երջանկությամբ լի։
Թող ձեր մանկությունն ընթանա խաղով ու սովորելով, ընկերությամբ ու մի քիչ խենթությամբ՝ շրջապատված մեծահասակներով, ովքեր ամեն պահ պատրաստ են լսել, հասկանալ և աջակցել։
Երեխաների օրը ևս մեկ առիթ է վերաարժևորելու մեր դերակատարությունը՝ որպես մեծեր, ովքեր պատասխանատու են ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն ապահով ու սիրված կզգա։
Շնորհավորում եմ բոլոր երեխաներին՝ իրենց մանկությամբ լույս բերողներին, և բոլոր մեծերին, ում ներսում դեռ տեղ է մնացել այդ լույսի համար։
Սիրելի փոքրիկներ, երջանկացրեք բոլորիս ձեր ժպիտներով, ձեր սիրով, ձեր անհոգ ծիծաղով ....
Ամենակարևորը՝ առողջ եղեք..
Տարվա 365 օրը ձեր տոնն է..
Ու թող տարվա յուրաքանչյուր օր մի քիչ հունիսի 1 լինի...
Շնորհավո՛ր երեխաների օրը...
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան