211652_close_icon

Սերգեյ Լավրովը խոսել է Արևմուտքից եկող հիմնական սպառնալիքի մասին

views-count733 դիտում article-date 20:54 29-05-2025
Հիմնական վտանգը գալիս է Արևմուտքի այն ուժերից, որոնք բազմաբևեռությունն ընկալում են որպես իրենց գերակայության մարտահրավեր և, հետևաբար, փորձում են խոչընդոտել օբյեկտիվ գործընթացներին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գլխավոր սպառնալիքը գալիս է Արևմուտքի այն ուժերից, որոնք փորձում են խոչընդոտել բազմաբևեռության օբյեկտիվ գործընթացները, դրանք ընկալում են որպես մարտահրավեր իրենց գլոբալ գերիշխանությանը, չեն ցանկանում առանց պայքարի հրաժարվել քաղաքականության, ֆինանսների, առևտրի առավելություններից, որոնք իրենք իրենց են յուրացրել գաղութատիրության ժամանակներից և այժմ փորձում են դրանք պահել՝ օգտագործելով նեոգաղութային մեթոդներ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մեծ Եվրասիայում անվտանգության և համագործակցության միասնական, հավասար համակարգի ձևավորման հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային հասարակական-քաղաքական լսումների լիագումար նիստում։

Նրա խոսքով, աշխարհակարգի նման տեսլականն Արևմուտքից անտեղի է, օրինակ՝ BRICS-ի երկրները տնտեսական ցուցանիշներով «ետ են թողել» «մեծ յոթնյակի» պետություններին։

Նմանատիպ նյութեր