211652_close_icon

ՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցել

views-count439 դիտում article-date 11:22 28-05-2025
Մայիսի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև մայիսի 28-ը ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 296 անօդաչու թռչող սարք տարբեր մարզերի օդային տարածքներում, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի, Իվանովոյի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի օդային տարածքներում։

Նմանատիպ նյութեր