211652_close_icon

«Վեոլիա ջրի» հերթական ոչ սրտացավ աշխատանքի արդյունքում Մարգարյան 10 և հարակից շենքերի բնակիչները ապրում են քարե դարից էլ ավելի վատ պայմաններում ու երանի են տալիս, որ ծորակներից գոնե մեկ կաթիլ որակյալ ջուր գա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30123 դիտում article-date 18:53 27-05-2025
Այն, որ վերջին տարիներին «Վեոլիա ջուր» ընկերությունը հսկայական աշխատանքներ է իրականացրել ու շարունակում է իրականացնել Հանրապետությունում իրենց դարն ապրած, փտած ու սպառողների համար փորձանք դարձած ջրագծերը նորով փոխարինելու ուղղությամբ, գաղտնիք չէ, սակայն երբեմն լինում են դեպքեր, որ «Վեոլիա ջուր»-ը պարտավոր է բավականին օպերատիվ արձագանքել բնակիչներին՝ տվյալ դեպքում հենց իր բյուջեն ֆինանսով ապահովող սպառողներին: 
 
Տևական ժամանակ է՝ Երևան Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի 10-րդ և հարակից շենքերի բնակիչներն իրենց զգում են այնպես, կարծես ապրում են ոչ թե 21-րդ, այլ՝ քարե դարում: 
 
Այսօր՝ մայիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. 
«Էլ չգիտենք՝ որ կառույցի դուռը ծեծենք, էլ չգիտենք՝ որ պատասխանատուի հեռախոսին ահազանգենք, զանգահարում ենք «Վեոլիա ջուր», զանգահարում ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, զանգահարում ենք Աջափնյակի թաղապետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում: 
 
«Վեոլիա ջուր»-ը պատասխանում է, թե խնդրին տեղյակ է, սակայն իրենց ֆունկցիան չի, թաղապատերան զանգահարում ենք, չես էլ հասկանում՝ ինչ են պատասխանում: Երևանի քաղաքապետարան էլ զանգահարում ենք, ասում են դա «Վեոլիա ջրի» և համատիրության տիրույթում է: 

Մինչև դուք որոշեք, թե էդ անտերը ում տիրույթում է, էս շենքրում մարդիկ խոլերա կընկնեն: 

Ով է տեսել՝ 21-րդ դարում նման անպատասխանատու մոտեցում քաղաքացու՝ տվյալ դեպքում նաև սպառողի նկատմամբ: 
 
Վճարումները կանոնավոր կատարում ենք, իսկ դրա դիմաց՝ 0 սպասարկում:
 
Հիմա չգիտենք՝ էս հարցը որ կառույցն է լուծելու: 
 
Մենք պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանից, որպեսզի միջամտեն, որ «Վեոլիա ջուր»-ը վերջապես իսկական գործ անի, ոչ թե միայն ամպագոռգոռ հայտարարություններ անեն: 

Մենք գոհ ենք միայն մեր համատիրությունից. համատիորւթյան աշխատակիցները ինչ հնարավոր է՝ անում են, բայց խնդրի հիմնական լուծումը հենց «Վեոլիա ջրի» ձեռքերում է, թող մեզ չմոլորեցնեն և չստիպեն՝ դիմել ծայրահեղ միջոցի, այդ թվում՝ կհրաժարվենք վարձավճարները վճարել: 

Նույնիսկ կան բնակիչներ, որ մինև տարվա վերջ կանխավճարներ են կատարել: 

Ջուր են տալիս, բայց չի կարելի դա ջուր անվանել. Նեխած հոտ է գալիս, չհածված՝ «ծլծլում» է: Օրերով մեր անմահական ջրին կարոտ ենք: Կառավարությունն ասում է՝ պահպանեք հիգիենայի կաննոները. որ ջուրը չեն տալիս, մենք էլ ոնց պահպանենք էդ անտեր հիգիենան: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր