211652_close_icon

Հեռավոր ու սահմանամերձ գյուղերում ապրողները հերոսներ են. Ռոբերտ Ղուկասյան․ aravot.am

views-count1393 դիտում article-date 20:05 25-05-2025
Aravot.am-ը գրում է․ «Սահմանային բնակավայրերում ապրողներն ավելի լավ են հասկանում խաղաղության գինը, քանի որ ամեն օր բախվում են այդ խնդիրներին», – Մեղրի համայնքի Նռանձոր բնակավայրում լրագրողների հետ զրույցում օրերս նշել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի բնակիչների մեծամասնությունը սպասում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Ռոբերտ Ղուկասյանը Նռանաձորում, ինչպես նաեւ հեռավոր ու սահմանամերձ այլ  բնակավայրերում ապրողներին  հերոսներ է համարում, քանի որ  բնակվում են ոչ զարգացած ենթակառուցվածքներով գյուղերում։

«Այդ նույն հերոսությունը կարող ենք տեսնել Որոտան, Շուռնուխ, Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր  ու այլ գյուղերում։ Այդտեղ բնակվողները հերոսներն են, ու նրանք օրինակ են, թե ինչ է իրենց համար նշանակում հայրենի հող»,- իր խոսքը եզրափակեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր