1855 դիտում
16:29 07-03-2016
Կառավարությունը հեռավոր, սահմանամերձ ու բարձր լեռնային 344 գյուղերում wi-fi է ապահովում
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (wi-fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի ամբողջական իրականացման հարցը:
Որպես իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N7963-AM վարկային համաձայնագրով:
Ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագիրը, որով ՀՀ շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր:
Նշվում է, որ ծրագրի իրականացումը նպաստում է ՀՀ գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից՝ Wi-Fi մոդեմով ապահովված իրենց սարքերով (օրինակ` դյուրակիր կամ պլանշետային համակարգիչ, հեռախոս, MP3 նվագարկիչ և այլն):
Ծրագրի շրջանակում 344 անլար (Wi-Fi երթուղիչ) ինտերնետ սարքավորումների գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» (ԱՖԾԿԿ) ՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը: Վերջինս պայմանագրով սահմանված ժամանակացույցով իրականացրել է սարքերի տեղադրումն ընտրված գյուղերի հանրային վայրերում, ինչպես նաև ապահովել է ինտերնետի մատակարարումը` յուրաքանչյուր սարքի տեղադրման օրվանից հաշված առնվազն 12 ամիսների ընթացքում:
Նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
709 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը
1252 դիտում
19:20 26-11-2024
Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում
643 դիտում
19:08 26-11-2024
Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով