211652_close_icon

Էրդողանը և Սիրիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցերը

views-count883 դիտում article-date 17:48 24-05-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ:

Լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը: 

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գերգյունը, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանին և այլ պաշտոնատար անձինք:
 

Նմանատիպ նյութեր