211652_close_icon
views-count979 դիտում article-date 19:18 21-05-2025

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի օրինագծին

Իրանի մեջլիսը (խորհրդարանը) հավանություն է տվել Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի օրինագծի ընդհանուր դրույթներին: 

Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը։Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի խորհրդարան։

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։

Նմանատիպ նյութեր