211652_close_icon

Թյուրքական աշխարհը պետք է աջակցի Կիպրոսի թուրքերին. Էրդողան

views-count601 դիտում article-date 21:46 21-05-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ-KKTC) թուրքերին։  

Հայտնում է ermenihaber.am-ը:

«Մենք համարում ենք, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության բացակայությունը թերի է դարձնում թուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարը։
Մենք հուսով ենք՝ մոտ ապագայում KKTC-ն կդառնա մեր կազմակերպության լիիրավ անդամ։ Թուրքական աշխարհը պետք է աջակցի Կիպրոսի թուրքերին»,- նշել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր