211652_close_icon

Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2755 դիտում article-date 14:54 21-05-2025
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում և թմրանյութով փաթեթներ տեղադրում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին: Ժամը 14.15-ին 36-ամյա տղամարդը Ազատան գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 փաթեթ` լցված ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ «տելեգրամ» ալիքի միջոցով մարիխուանայով 20 փաթեթ է վերցրել Երևանում, որոնցից ութն արդեն տեղադրել է հիշյալ ռեստորանի մոտակայքում:

Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված գործողություններով վերցվեց արդեն տեղադրված ութ փաթեթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր