211652_close_icon

ԵՄ-ն 5.5 մլն եվրո կհատկացնի «Ազատություն» ռադիոկայանին

views-count1735 դիտում article-date 23:31 20-05-2025
ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանը և իր բյուջեից 5,5 միլիոն եվրո է հատկացրել դրա համար:

Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Նախարարները պայմանավորվել են 5,5 միլիոն եվրո հատկացնել «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման համար»,- ասել է նա։

Նրա խոսքով, ԵՄ-ն «նպատակ ունի ապահովելու, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի գործել ԵՄ-ի հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

 

Նմանատիպ նյութեր