211652_close_icon

ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները. Կայա Կալլաս

views-count307 դիտում article-date 12:15 20-05-2025
ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը` ժամանելով ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«Մենք մտադիր ենք այսօր չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները»,- ասել է նա։

Սիրիայի դեմ պատժամիջոցները խստացվել են 2011-ին քաղաքացիական պատերազմից հետո: Խստացումը ներառում էր արգելքներ էներգետիկ և ֆինանսական ոլորտներում, բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվների սառեցում և Սիրիայի հետ բիզնես անելու արգելք:

Նմանատիպ նյութեր