Իսրայելական ռմբակոծություններից Գազայում 65 մարդ է զոհվել
Իսրայելական ուժերը սաստկացրել են Գազայի վրա հարձակումները, որի հետևանքով, բժշկական աղբյուրների տեղեկացմամբ, կեսգիշերից ի վեր զոհվել է 65 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհերի մեծամասնությունը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Ջաբալիա փախստականների ճամբարը և Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տները ռմբակոծելու հետևանքով։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ին։
«Մենք թույլ չենք տա ՀԱՄԱՍ-ին հիվանդանոցներն ու մարդասիրական հաստատությունները որպես ահաբեկչության շտաբներ օգտագործել։ Մենք կհետապնդենք ՀԱՄԱՍ-ին և նրա առաջնորդներին ու կհարվածենք նրանց ամենուրեք»,- նշել է նա։